Բանգլադեշում ընտրությունների օրը տեղի ունեցած բախումների ընթացքում առնվազն 12 մարդ է սպանվել
Առնվազն 12 մարդ է սպանվել Բանգլադեշում ընտրությունների օրը տեղի ունեցած բախումների ընթացքում, հաղորդում է AFP-ն:
Երեք տղամարդ սպանվել է ոստիկանության արձակած կրակոցներից, իսկ ութ մարդ զոհվել է իշխող Ավամի կուսակցության ակտիվիստների և ընդդիմադիր Բանգլադեշի ազգայնական կուսակցության (BNP) միջև բախումների արդյունքում, հաղորդում է ոստիկանությունը:
Ըստ պետական պաշտոնյաների՝ ատրճանակներով և ձողերով զինված ընդդիմության ակտիվիստների հարձակման արդյունքում ոստիկան է սպանվել: