Մալայզիայում կապիկը գողացել է մեքենայի պետհամարանիշը (տեսանյութ)
Մալայզիայում տեսագրել են, թե ինչպես է վայրի կապիկը կայանված ավտոմեքենայի վրայից պոկում պետհամարանիշը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին համառորեն հանում համարանիշը մեքենայի վրայից, ապա բարձրանում մեքենայի տանիքին իր «ավարն» ուսումնասիրելու համար:
«Ընկերոջս հետ նախ նկատեցինք մի խումբ կապիկների, որոնք քայլում էին կայանատեղիում: Երբ հասկացա, որ կենդանիներից մեկը փորձում է պոկել մեքենայի պետհամարանիշը, անմիջապես հանեցի հեռախոսն ու սկսեցի նկարահանել», - նշել է տեսանյութի հեղինակը:
Source: Malaysian Monkey Vandalizes Car by ViralHog