Այս տարի աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-երի թիվն աճել է
Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 2018 թվականին գրանցվել է աջ ղեկային համակարգով մեքենաների մասնակցությամբ 421 ՃՏՊ։ Այս մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում։
Այդ ՃՏՊ–ների հետևանքով 27 մարդ է զոհվել, վիրավորվել է 628 մարդ։ 2017 թվականին աջ ղեկային համակարգով մեքենաների մասնակցությամբ 336 ՃՏՊ է գրանցվել։ Զոհվել են 18 և վիրավորվել 536 մարդ։
Ոստիկանությունում նաև հայտնել են, որ ոչ մի դեպքում փորձաքննություն չի անցկացվել պարզելու համար արդյոք ղեկի դիրքն է վթարի պատճառ հանդիսացել։