Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգային (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգային, այս մասին հայտնում է life.ru-ն:
Նշվում է, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող «ԳՈՒՄ» սառցադաշտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն արդեն հասցրել է մեկ ռետինե տափօղակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հայտնի է, որ բացի Պուտինից սառցադաշտ են դուրս եկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռուսաստանյան հոկեյի նշանավոր վետերաններ Ալեքսեյ Կաստանովը, Պավել Բուրեն, Վյաչեսլավ Ֆետիսովը: