Ռոնալդուն «Ռեալի» 2018 թվականի լավագույն ռմբարկուն է
Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ամռանը լքեց Մադրիդի «Ռեալը»` տեղափոխվելով «Յուվենտուս»: Մի քանի ամիս «Ռեալում» չլինելը չխանգարեց պորտուգալացուն, որպեսզի նա դառնա մադրիդցիների լավագույն ռմբարկու անցնող տարում: Այս մասին տեղեկացնում է calciomercato-ն
Հարձակվողը 2018 թվականին «սերուցքայինների» կազմում դարձել է 28 գոլի հեղինակ. ավելի շատ գոլ ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել խփել:
Երկրորդ տեղում է Գարեթ Բեյլը, ով դարձել է 27 գոլի հեղինակ: Երրորդը Կարիմ Բենզեման է` խփած 18 գոլով:
Թուրինցիների կազմում էլ ֆուտբոլիստը աչքի է ընկել 15 անգամ`14 գոլ Ա Սերիայում, 1 գոլ` Չեմպիոնների լիգայում: