Samsung ընկերությունը շուտով կառաջարկի իր կրիպտոարժութային դրամապանակը
Samsung ընկերությունը Մեծ Բրիտանիայում Մտավոր սեփականության պաշտպանության վերահսկողական հաստատությունում գրանցել է Samsung Crypto Wallet ապրանքանիշը։
Դա կարող է հաստատել այն լուրերը, որ հարավկորեական ընկերությունը զբաղվում է կրիպտոարժութային դրամապանակի մշակմամբ՝ հայտնում է РБК-ն։
Ընկերության հայտի մեջ ասվում է հավելվածների համար ծրագրային ապահովման մասին, որոնք թույլ են տալիս պահպանել թվային փողերը և փոխանակել դրանք։
Օգտատերերն այդ ծրագրերը կարող են ներբեռնել իրենց սմարթֆոններում: