Տոտենհեմը պարտվեց սեփական հարկի տակ
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում են 20-րդ տուրի հանդիպումները:
Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց: Պոչետինոյի ֆուտբոլիստները պարտվեցին «Վուլվերհեմփթոնին» 1:3 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց Քեյնը: Հյուրերը կամային հատկանիշների շնորհիվ հաղթանակ տարան ու անակնկալ մատուցեցին:
Գոլի հեղինակ դարձան Բոլին, Խիմենեսը և Կոստան:
Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբը 45 միավորով կմնա երկրորդ տեղում: «Վուլվերհեմփթոնը» 29 միավորով 7-րդն է: