Երևանում սրճեփ սարք են կոտրել ու գողացել գումարը (տեսանյութ)
Դեկտեմբերի 21-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տիգրանյան փողոցում տեղադրված սրճեփ սարքի փականներն ու հափշտակել 40 հազար դրամ: Սարքի սեփականատիրոջը պատճառվել է, ընդհանուր առմամբ, 180 հազար դրամի վնաս:
Դեկտեմբերի 24-ին ոստիկանների ձեռնարկած միջոցների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Չարենցավանում բնակվող 21-ամյա Տիգրան Հ.-ն ու Երևանից 20-ամյա Արեն Ս.-ն: