Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. մեկ զոհ և 14 վիրավոր
Դեկտեմբերի 29-ին` ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից 3 քաղաքացի, իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից 11 քաղաքացի տեղափոխվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու (կին) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: