The Travel-ը Հայաստանն ընդգրկել է այցելելու համար խորհուրդ տրվող երկրների ցուցակում
Հայաստանը մտել է 25 երկրների ցուցակ, որոնք խորհուրդ է տալիս այցելել հանրահայտ The Travel պորտալը։ «Չնայած Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ փոքր երկիր է, բայց այստեղ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մի քանի օբյեկտներ, ներառյալ վանքեր, տաճարներ, եկեղեցիներ եւ հնագիտական հուշարձաններ, որոնք բաց են զբոսաշրջիկների առջեւ, որպեսզի նրանք կարողանան հետազոտել դրանք եւ հիրավի զգալ պատմությունը»,- նշվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, հեղինակները նշում են, որ Հայաստանը հետաքրքիր է քեմփինգի եւ լեռնագնացության սիրահարների համար։