51-ամյա հայտնի դերասան Վենսան Կասելի 21-ամյա կինը հղի է
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելի 21-ամյա կինը՝ մոդել Թինա Կունակին հղի է, գրում է JustJared-ը:
Պորտալի տվյալների համաձայն՝ վերջին շրջանի լուսանկարներում երևում է Կունակիի կլորիկացած փորիկը:
Դեռ ոչ դերասանը, ոչ մոդելը չեն հաստատել հղիության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ դերասանն ու մոդելն իրենց ամուսնությունը կնքել էին ֆրանսիական Բիդար քաղաքի քաղաքապետարանում։
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում մոդելը պատմել էր, որ միանգամից չի պատասխանել դերասանի ամուսնության առաջարկին, քանի որ նման առաջարկն իր համար «բոլորովին անսպասելի» էր։