Նիկոլ Փաշինյանը իշխանական և ՔՊ վերնախավին հորդորել է տոներն անցկացնել ՀՀ-ում. շատերը չեղարկել են ամրագրումները
«Հրապարակ» թեևժրթը գրում է.
«Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։
Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերևս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»,-գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: