Վիետնամում վեց մարդ է ձերբակալվել հազվագյուտ տեսակի կապկին ուտելու համար
Վիետնամում վեց մարդ է ձերբակալվել հազվագյուտ տեսակի կապկին սպանելու և ուտելու համար: Պատահարի տեսանյութը նրանք տեղադրել են սոցցանցում, հաղորդում է BBC-ին:
Նոյեմբերին, 35-59 տարեկան մի խումբ վիետնամցիներ, տեսանյութ են հրապարակել, որտեղ նրանք Douc langur տեսակի կապիկի են ուտում:
Տղամարդիկ կապիկը գնել են որսագողերից՝ 48 դոլարով: Հետագայում նրանք ոտիկանությանը խոստովանել են կենդանու նկատմամբ վատ վարվեցողության մասին:
Կենդանիների հազվագյուտ տեսակների վաճառքը երկրում շահավետ և տարածված պրակտիկա է: Կենդանիների շատ տեսակներ օգտագործվում են սննդի, ինչպես նաև բժշկական նպատակներով:
Douc langur տեսակի կապիկները համարվում են հազվագյուտ և գտնվում են անհետացման եզրին: