Մելանյա Թրամփն Իրաքից վերադարձել է «առանց տաբատի» (լուսանկար)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի հագուստը, որով նա վերադարձել է Իրաք կատարած ուղևորությունից, սկանդալ է առաջացրել, հաղորդում է Daily Mirror-ը:
Ինչպես նշվել է, նա եղել է կաշվե մարմնագույն տաբատով, որը պատրանք է ստեղծվել, թե նա վերադարձել է «առանց տաբատի»:
«Մելանյան կրում է միայն կանաչ վերարկու և ներքնազգեստ: Ոչ մի կիսաշրջազգեստ կամ տաբատ: Թրամփների ընտանիքն ամենատարօրինակն է աշխարհում»,- պարբերականը մեջբերել է օգտատերերից մեկի Twitter-ում արված մեկնաբանությունը:
Ընդգծվում է, որ շալվարի ծալքերի շնորհիվ մարդիկ հասկացել են, որ, այնուամենայնիվ, առաջին տիկինը տաբատով է վերադարձել: