Լարսի անցակետն այսօր չի բացվելու. ռուսական կողմում 1000-ից ավելի ավտոմեքենա կա կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 00:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Մարտունի քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Լարսի անցակետն այսօր չի բացվելու: