Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է Փարիզի օնկոլոգիական կենտրոնի հիվանդներին (լուսանկարներ)
Հայտնի ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում իր կերտած Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է Փարիզի Կյուրի անվան ինստիտուտի հիվանդներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ փարիզյան ինստիտուտը զբաղվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժմամբ:
Ինչպես ընդգծել են ինստիտուտում, դերասանը հինգշաբթի երեկոյան անակնկալ է արել ինստիտուտի մեծ ու փոքր հիվանդներին:
«Նվեր, որն ուրախացրել է հիվանդներին, բուժանձնակազմին, բժիշկներին և հետազոտողներին: Մեծ շնորհակալություն Ջոնի Դեփին իր ժամանակի, աջակցության և էներգիայի համար», - ասվում է ինստիտուտի Instagram-ի էջում: Հաղորդագրությանը կից մի քանի լուսանկար է հրապարակվել: