Մեգան Մարքլը մարիխուանա է բաժանել հարսանիքի հյուրերին
Մ-ները հետաքրքիր մանրամասներ են պարզել արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հարսանեկան արարողության մասին: Բանն այն է, որ Մեգանն իր հարսանիքի ժամանակ մարիխուանա է բաժանել բոլոր հյուրերին: Խոսքն առաջին ամուսնության մասին է՝ հոլիվուդյան պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հետ:
Մեգանն ու Թրևորն ամուսնացել էին 2011 թվականին, Ճամայկայում: The Sun պարբերականը հրապարակել է զույգի և նրանց ընկերների նամակագրությունը, որտեղ քննարկում են մարիխուանա ձեռք բերելու հարցը: Այդ ժամանակ մարիխուանան Ճամայկայում արգելված էր, այդ պատճառով զույգը խնդրել է իրենց հյուրանոցի տիրոջն օգնել մարիխուանա ձեռք բերելու հարցում:
Ի վերջո, թմրանյութը տոնական փաթեթավորվել է: Մեգանը հատուկ պատվիրել է փոքրիկ, թանկարժեք պարկեր: Անձամբ ինքն է փաթեթավորել մարիխուանան և նվերի տեսքով բաժանել բոլորին:
Մեգանն ու Թրևորը հարսանիքն արել են հենց ծովափին: Հյուրերը մինչ լուսաբաց պարել են Կարիբյան ծովի ափին: Նրանց համատեղ կյանքը տևել է 2 տարի: