ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Աշոտ Հովակիմյանին նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»:
Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: