Մենք մեր ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը կապահովենք նաև 2019թ-ին. Երևանի մետրոպոլիտեն
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում խոստանում է հաջորդ տարի ևս ապահովել ուղևորների «արագ, անխափան ու անվտանգ» երթևեկությունը:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
ընդունեք իմ ջերմագին շնորահավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարին ազդարարում է նոր իղձերի, սպասումների մեկնարկ և թող որ 2019 թվականը բոլորիս համար լինի նվիրական երազանքների իրագործման տարի։
Ամեն նոր սկիզբ նախորդի բնականոն շարունակությունն է և Երևանի մետրոպոլիտենն ապացուցել է հանրությանը, որ միշտ հավատրիմ է իր կարգախոսին։ Մենք մեր ուղևորների «արագ, անխափան ու անվտանգ» երթևեկությունը կապահովենք նաև 2019 թվականին։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի ու Սուրբ Ծննդյան գալիք տոների առթիվ։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն ու լավատեսություն: Թող ձեր ընտանիքներում սեր ու լիություն լինի և Ամանորի բարի տրամադրությունը ձեզ ուղեկցի ողջ տարվա ընթացքում»,- ասված է ուղերձում։