Եղանակի կտրուկ փոփոխության պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց
Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 28-ի ցերեկը ամենուրեք, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում՝
,
Երևան քաղաքում՝