Երևան-Աշտարակ ավտոճանապարհին երթուղայինը վթարի է ենթարկվել. 6 մարդ հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Լուրը հաստատեց շտապօգնության բժիշկ Մարինե Մուրադյանը, ով հայտնեց, որ առնվազն 6 վիրավոր կա, որոնք այս պահին հոսպիտալացվում են:
Նրանց վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հայտնվում:
Հավելենք, որ «Գազել» մակնիշի մեքենան սպասարկում էր 114 համարի երթուղին: