Երևանի բժշկական համալսարանում ստուգումներ են իրականացվում
Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում:
Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է:
Նոր իշխանությունը Դավիթ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցը օգտագործում է որպես իր կադրային քաղաքականությունն առաջ տանելու գործիք՝ վստահ, որ ցանկացած պետական հաստատությունում կարելի է խախտումներ հայտնաբերել, և ցանկացածին այդ հիմքով պաշտոնանկ անել»,-գրում է «Ժամանակ» թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: