Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. սպասվում են ձյան առատ տեղումներ
Դեկտեմբերի 27-ին հյուսիսային շրջաններում, 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում