«Հրանտ Էներջի» ՍՊԸ-ին արտոնություն տրամադրվեց. 450 մլն դոլարի ներդրում կկատարվի
Կառավարությունը «Հրանտ Էներջի» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրության ներդրումային նախագծի իրականացման համար:
Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է հասցնել 300 մլն ԱՄՆ դոլարի, ներդրումները կկազմեն շուրջ 450 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի: