Փաշինյանը և Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Այսօր` դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև, ով աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան:
Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական հարթակում ինտեգրացիոն միավորումների փոխազդեցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: