Ոստիկանությունը կադրեր է հրապարակել Տավուշում մոր և որդու սպանության վայրից (տեսանյութ)
Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ, երբ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու սպանված էին գտել։
Տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ 57-ամյա տղամարդուն և նրա 87-ամյա մորը սպանել են սուր կտրող-ծակող գործիքով։
Նշանակվել էր ԴԲՓ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: