Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանովի պատասխանը Չավուշօղլուին
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ
«Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։
1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելը անթույլատրելի է։
2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլու այս անհեթեթությանը։
3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում,դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։
4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։
5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։
Հ.Գ. Իսկ չե՞ք ասի, ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը»,- գրել է նա: