Պեկինի համալսարանում պայթյունի զոհ է դարձել 3 ուսանող
Պեկինի տրանսպորտային համալասարանի ուսանողական լաբորատորիայի շենքում պայթյունի հետևանքով առնվազն 3 ուսանող մահացել է: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Սի-ջի-թի-էն հեռուստաալիքը: Գրում է Tass-ը:
Նրա տվյալներով՝ քաղաքի հակահրդեհային ծառայությունը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել գիտական փորձի անցկացման ժամանակ:
Ավելի վաղ Sina պորտալը հաղորդել էր, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:34-ին, Խայդան քաղաքային շրջանում՝ համալսարանի տարածքում գտնվող ուսանողական լաբորատորիայի երկրորդ շենքում: