Արտակարգ դեպք կառավարության 3-րդ մասնաշենքում. Սիրիայի քաղաքացին սպառնացել է առողջապահության նախարարության աշխատակիցներին
Երևանում, դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին և սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի, Երևանում բնակվող Եղիա Ք.-ն իր և նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: