Կվերադառնամ ավելի ուժեղ․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար։
«Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինմանն ուղղված ձեր բոլոր մաղթանքների համար։ Շնորհակալ եմ, երկրպագունե՛ր։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։