Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել: