Յուրա Մովսիսյանը այս տարվա ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է դարձել
Notelicioux-ը ներկայացրել է 2018 թվականին գրանցված ամենաարագ հեթ-տրիկները: Առաջին տեղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկը:
Ջիբրալթարի հավաքականի դեմ Ազգերի լիգայի արտագնա խաղում Յուրա Մովսիսյանը երեք գոլը խփել էր 5 րոպե 51 վայրկյանում:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել 48, 52 եւ 54-րդ րոպեներին, իսկ Հայաստանի հավաքականը հաղթել էր 6:2 հաշվով: