«Լոռիի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում։
46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Մարզչական շտաբի մասին բոլոր մանրամասներն ակումբի մամուլի քարտուղարությունը կհայտնի շուտով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին Արմեն Ադամյանը հրաժարական էր տվել «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից:Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտել է 5-րդ հորիզոնականում: