Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «փողերի լվացման», «սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու» մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ:
Գևորգյանը մեղադրվում է 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՔԾ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը: