Գլխավոր դատախազության պաշտոնյան Արտաշատում կորցրել է ատրճանակը և դիմել է ոստիկանություն
Երևանի բնակիչ 63-ամյա Սուրիկ Պարսամյանն Արտաշատի Ոստիկանություն է դիմել և հայտնել, որ դեկտեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի Աղայան փողոցում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է «Բերետտա» տիպի ատրճանակ, բանկային քարտեր և գումար։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ս. Պարսամյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետ։