Իրավապահները մտավախություն են ունեցել, որ Մանվել Գրիգորյանը կլքի Հայաստանը և կմեկնի Արցախ. Մ. Գրիգորյանի փաստաբան
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում խոսել է Գրիգորյանին ազատ արձակելու թեմայի մասին: Բաղդասարյանը պատմել է, որ ըստ մեղադրող կողմի, մնալով ազատության մեջ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունը կլքի ու կգնա Արցախ: «Պաշտպոնապես հայտարարում են, որ կալանքից ազատելու դեպքում նա կգնա Արցախ, իսկ Արցախը Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից հետ բերելու», – նշել է փաստաբանը:
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որով Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, փաստաբանի խոսքով, դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում կարմրելուց: