Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Դոհայի վարկանիշային մրցաշարում
Ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը օրերս մասնակցել է Դոհայում կայացած «Քաթարի գավաթ» միջազգային վարկանշային մրցաշարին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 341 կգ (161 կգ + 180 կգ) արդյունք և արժանացել բրոնզե մեդալի:
Այսպիսով, Կարապետյանն օլիմպիական միավորներ է վաստակել:
Դոհայի մրցաշարը հայ ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: 2019 թվականի գարնանը ծանրամարտի Հայաստանի հավաքականը Վրաստանի Բաթումի քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք` նոյեմբերին Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 0 էր ստացել պոկում վարժությունում ու չէր մասնակցել նաև հրում վարժությանը:
Հայ ծանրորդի մոտ զգացնել էր տվել նախկին վնասվածքը: