Տրանսպորտի հարցով Հայկ Մարությանի մատնանշած կետային ուսումնասիրությունն արդեն արվել է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր անդրադարձել է Երևանի տրանսպորտային համակարգի վիճակին.
«Ուզում եմ խոսքս ուղղել Երևանի քաղաքապետին: Ես անկեղծ լիահույս եմ, որ իրեն սխալ են զեկուցում, որովհետև վստահ չեմ, որ շատերը չեն նստել, չեն ալարել, էս փաստաթղթերը նայել են: Որ պետք է ուշանա, ակտուալ չի», – ասել է Պիպոյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ նախորդ իշխանության ժամանակ մշակված նոր տրանսպորտայի համակարգի նախագիծն իրականություն չի դառնում, քանի որ հնարավոր է, որ խնդիր առաջանա ուղևորահոսքի հետ կապված: Որպես տվյալ՝ ընդունվել է 2014 թվականի ցուցանիշը: Մարությանն ասել է, որ եթե շեղումը մինչև 20 տոկոս լինի, հավանություն կտան նախագծին, եթե ոչ՝ կմերժեն: Իսկ դա պարզ կլինի մինչև փետրվար:
«Կետային ուսումնասիրությունն արդեն արվել է», – ասել է Պիպոյանը՝ հավելելով, որ 850 եվրոյից 600 հազարը դեռ վճարված չէ:
Բաբկեն Պիպոյանը լրագրողներին փաստաթղթեր է ցույց տվել և ասել, որ դրանք կարելի է գտնել նաև քաղաքապետարանի կայքէջում: Փաստաթղթերն էլ հենց քաղաքապետարանից են իրենց տվել: