Ռայոլան հերթական ֆուտբոլիստի գործակալ է դարձել
Գործակալ Մինո Ռայոլան դարձել է «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի գործակալը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան:
Գործակալը հաղորդել է «Ռոմային», որ «գայլերը» պետք է երկարաձգեն Մանոլասի պայմանագրի ժամկետը: Հակառակ դեպքում ֆուտբոլիստը բանակցություններ կվարի այլ ակումբների հետ:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հավելենք, որ Մանոլասի հրաժարագինը կազմում է 36 մլն եվրո: