«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից
Մադրիդի «Ռեալի» իսպանացի իսպանացի կիասպաշտպան Իսկոն հայտնվել է սկանդալային իրավիճակում:
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթելուց հետո Իսկոն չի ցանկացել ավանդական պատվո շրջան անցնել թիմակիցների հետ և անմիջապես հեռացել է հանդերձարան, հաղորդում է Marca-ն: Նրան են հետևել նաև պահեստային դարպասապահներ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան, նաև Դանիել Կարվախալը:
Իսպանական մամուլը գրել էր, որ Իսկոն լարված հարաբերություններ ունի «Ռեալի» արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ և ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից: Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթին»:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Ռեալը» 4:1 հաշով հաղթել է ԱՄԷ-ի «Ալ Այնին»: