Իտալիան երկրի տարածք չի թողել ավելի քան 300 ներգաղթյալներին
Իտալիան երկրի տարածք չի թողել ավելի քան 300 ներգաղթյալներին, որոնց Միջերկրական ծովում փրկել էր իսպանական Pro Activa Open Arms մարդասիրական կազմակերպությունը: Այս մասին գրում է Corriere օրաթերթը:
«Իմ պատասխանը հստակ է. Իտալիայի նավահանգիստները փակ են: Մարդկանց առևտրով զբաղվողների և նրանց օգնականների համար ամեն ինչ վերջացած է»,- հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին:
Pro Activa Open Arms կազմակերպությունը հայտարարել է, որ Իտալիան չի ցանկանում ընդունել ներգաղթյալներին, իսկ Մալթան հրաժարվել է փրկված ներգաղթյալներով լի նավին սննդով ապահովել: Կազմակերպությունից նաև հայտնել են, որ ապօրինի ներգաղթյալների թվում նաև հղի կանայք կան, ինչպես նաև նորածին երեխայի մայր, որին երեխայի հետ միասին ուղղաթիռով Մալթա են ուղարկել:
Մադրիդը համաձայնել է ընդունել ներգաղթյալներով լի նավը: Այն մոտ օրերս խարիսխ կգցի Իսպանիայի Algeciras նավահանգստում: