Ինդոնեզիայում տեղի ունեցած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 222-ի
Ինդոնեզիայում տեղի ունեցած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 222-ի: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, ևս 840 մարդ վիրավոր է:
Երկրի իշխանությունները հայտնում են 28 անհետ կորածի մասին: Փրկարարները նախազգուշացնում են, որ զոհերի թիվը, ինչպես ակնկալվում է, դեռ կարող է աճել, քանի որ որոշ շրջաններից տվյալներ դեռ չեն ստացվել:
Ինդոնեզիայի իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են կրկնակի ցունամիի հավանականության մասին: Պանդելանգ, Սերանգ և Հարավային Լամպունգ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել Զոնդյան նեղուցի ափամերձ շրջաններում հայտնվելուց կրկնակի ցունամիի հավանականության պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցունամիի հետևանքով 168 մարդ է զոհվել: Կրակատաու հրաբխի ժայթքումների շարքը դեռևս շարունակվում է, ինչը կարող է կրկնակի ցունամի առաջացնե