Ուկրաինայի բնակչության գրեթե մեկ հինգերորդը լքել է երկիրը
Ուկրաինայի բնակչության մոտ մեկ հինգերորդը գումար վաստակելու նպատակով լքել է երկիրը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Անդրեյ Ռևան՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ արտերկրում մշտական աշխատանք ունի 3.2 միլիոն Ուկրաինայի քաղաքացի, 7-ից 9 միլիոն ուկրաինացի այլ երկրներ աշխատելու են մեկնել ժամանակավոր:
Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018-ին Ուկրաինայի բնակչությունը կազմում է 42.198 միլիոն մարդ, ինչը նշանակում է, որ ուկրաինացիների մոտ 20 տոկոսը հեռացել է երկրից:
Ռևան ընդգծել է, որ ուկրաինացի միգրանտների մեծ մասը՝ մոտ 2 միլիոն մարդ, աշխատում է Լեհաստանում: Նրանցից միայն կեսն է համարվում պաշտոնապես գրանցված աշխատող: