87 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի արքայազնը
87 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թալյալ բեն Աբդել Ազիզը, հաղորդում է Ալ Ջազիրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազնը մի քանի տարի ծանր հիվանդ էր:
1950-ական և 60-ականներին նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ, եղել է կապի, ինչպես նաև ֆինանսների նախարար: