«Միլանի» գլխավոր մարզիչը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից
«Միլանի» ղեկավարությունն այլևս չի վստահում թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին: Մասնագետը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից մինչև Ամանոր:
Գատուզոյի գլխավորությամբ «ռոսոներիները» վերջին խաղերում ոչ-ոքի են խաղացել «Տորինոյի» և «Բոլոնիայի» հետ, իսկ այսօր տանը պարտվել են «Ֆիորենտինային»:
Ինչպես վստահեցնում է Football Italia-ն, «Միլանը» պատրաստվում է թիմ հրավիրել Արսեն Վենգերին կամ Ռոբերտո Դոնադոնիին: