Մեքսիկայում թերթի խմբագրություն են բերել տուփ մարդու կտրված գլխով
Մեքսիկական Սյուդադ Վիկտորիա քաղաքում Expreso լրատվամիջոցի խմբագրություն է բերվել տուփ մարդու կտրված գլխով, տեղեկացնում է МК.RU-ն՝ հղում կատարելով Diario Contraste-ին։
Վտանգավոր ծանրոցը գտնվել է շենքի դիմացի ավտոկայանատեղիում։
Երբ այն բացել են, հայտնաբերել են սառույց եւ գլուխ։ Տուփի մեջ եղել է գրություն՝ խմբագրության հասցեին սպառնալիքներով։
Սարսափելի գտածոն փոխանցել են իրավապահներին, դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհի ինքնությունը։
Արժե նշել, որ Մեքսիկան անցած տարի սպանված լրագրողների թվով պետությունների առաջին հնգյակում է։