Հայտնի են անցնող տարվա վատագույն ֆիլմերը
The Hollywood Reporter ամսագրի մասնագետներն առանձնացրել են անցնող տարվա ամենավատ ֆիլմերը: Ներկայացված ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Քևին Քոնորի և Ջոն Տրավոլտայի համահեղինակությամբ նկարահանված «Գոթթիի կոդը» ֆիլմը:
Նշվում է, որ ֆիլմը դիտելիս կինոքննադատները ձանձրացրել են:
Երկրորդ տեղում Օտտո Բաթհերսթի «Ռոբին Հուդ. սկիզբը» ֆիլմն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ֆիլմն այնքան վատն է, որ կինոքննադատները պետք է հրապարակային «ներողություն խնդրեն»:
Երրորդ հորիզոնականում Ջեյմս Ֆոուլիի «Ազատության 50 երանգները» ֆիլմն է:
Հնգյակը եզրափակում են Դեն Ֆոգելմանի «Ինքը՝ կյանքը» և Բուբեն Ֆլեյշերի հեղինակած «Վենոմ» ֆիլմերը՝ Թոմ Հարլիի գլխավոր դերակատարությամբ: