ՊՆ զորամասերում անց են կացվում հսկողական և ամփոփիչ ստուգումներ
Բանակային կորպուսի հանձնաժողովի կազմով ՊՆ N զորամասերում անց են կացվում հսկողական և ամփոփիչ ստուգումներ:
Նպատակն է ստուգել ձեռքբերումներն ու առաջխաղացումները, վերհանել տեղ գտած թերություններն ու բացթողումները:
ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերում ստուգումներն սկսվեցին շարային ստուգատեսով: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի գլխավորությամբ հանձնաժողովի կողմից ստուգվեց անձնակազմի հանդերձանքն ու արտաքին տեսքը, ռազմական տեխնիկան ու սպառազինությունը, անձնակազմի տեսա¬կան ու գործնական գիտելիքները: Զորամասի զինծառայողները քննություն¬ներ էին հանձնում մարտավարամասնագիտական, կրակային, շարային, ֆիզիկական պատրաստություններից և այլ առարկաներից:
Քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ նախորդ ուսումնական փուլի համեմատ կա առաջընթաց: Յուրաքանչյուր զինծառայող ձգտում է ցուցաբերել մասնագիտական բարձր գիտելիքներ: Ստուգումների գործընթացը ևս մեկ անգամ ցույցտվեց, որ զորամասում ուսումնական փուլի ընթացքում կատարվել են զգալի աշխատանքներ զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ: