Գյումրիի «Շիրակ» ակումբը մի քանի ֆուտբոլիստի հեռացրել է թիմից
Գյումրիի «Շիրակ» ակումբը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
«Շիրակ» ՖԱ-ն խզել է պայմանագրերը Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ է: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է:
Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է:
Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 6-րդը Գյումրու «Շիրակ»-ն (22 միավոր): «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, 12 միավոր ունի «Արցախ»-ը: