Նյու Յորքի քաղաքապետը կողմ է մարիխուանայի օրինականացմանը
«Մենք հնարավորություն ունենք ստեղծել տնտեսության ամբողջովին նոր ոլորտ, որը կբարձրացնի շարքային նյույորքցիների տրամադրությունը», – այս խոսքերով Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն կողմ է արտահայտվել թմրանյութի այս տեսակի օրիանականացմանը իր ղեկավարած քաղաքում։
Նա պնդել է, որ իրենք կարող են ապահովել անվտանգությունը և նոր տնտեսական գործունեության հնարավորություն տալ տեղացիներին։ Ավելի ուշ, սակայն, քաղաքագլուխը նշել է, որ դա եղել է իր անձնական կարծիքը։
Չնայած դրան՝ արդեն հրապարակվել է Նյու Յորք նահանգի վերաբերյալ կատարված 77 էջանոց ուսումնասիրությունը, որտեղ հետազոտել են մարիխուանայի հնարավոր օրինականացման պայմանները, հետևանքները և արդյունքները։ Դրանում ներառված խորհուրդներից են՝ 21 տարեկանից երիտասարդների համար արգելքը, հանրային տարածքներում այդ թմրանյութն օգտագործելու արգելքը, տուն առաքման թույլտվությունը և այլն։
Նյու Յորք նահանգի նահանգապետն էլ իր հերթին խոստացել է, որ հաջորդ տարվա իր օրակարգում լինելու է մարիխուանայի օգտագործման օրինականացումը նահանգում, ինքն էլ մտադիր է դրան հասնել տարվա առաջին «100 օրվա ընթացքում»։